![]()
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն»:
Այս մասին հայտարարություն է տարածել Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը՝ դատապարտելով առավոտյան դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու միջադեպը։
«Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ:
Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ առավոտյան՝ ժամը Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա, և կից լուսանկարներ հրապարակել:
![]()