Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի. Փաշինյանը ընտանիքի հետ ժամանեց ընտրատեղամաս

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման:

Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ՝ Աննա Հակոբյանի, Մարիամի, Շուշանի, Արփիի և Աշոտի:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, դրսում սելֆի արեց իրեն մոտեցած մի երեխայի հետ:

«Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման». այսպես էր սոցիալական ցանցերում իր քվեարկության մասին տեսանյութը վերնագրել Փաշինյանը:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ