Հիշողության թարմացում՝ բռնաճնշումների, սպանությունների, ազատ խոսքի սահմանափակման քոչարյանական տասնամյակի մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է որպես ուժեղ և հաջողակ նախագահ, ով պիտի փրկի Հայաստանը։

Տարբեր տեխնոլոգիաներով կերտվող Քոչարյանի նոր կերպարը, սակայն, հակասության մեջ է նրա կառավարման տասնամյակի փաստերի հետ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները ժամանակի ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները որակել են որպես արյունոտ տասնամյակ։

Կասկածելի, երբեմն՝ առեղծվածային պայմաններում կյանքից զրկվել են բարձր պաշտոններ և ազդեցիկ դիրք զբաղեցրած անձինք, որոնց սպանություններն այդպես էլ չեն բացահայտվել, ընդդիմության ներկայացուցիչները ենթարկվել են բռնաճնշումների, փակվել են անկախ լրատվամիջոցներ։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակի քրոնիկոնը՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ