Լավրովը արձագանքել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծման լուրերին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռшզմшբшզшների հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները՝ դրանք համարելով ընդամենը խոսակցություններ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք քննարկել այդ հարցը, իսկ ասեկոսեները չենք մեկնաբանում»,- ասել է Լավրովը Բելառուսի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիում։

Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այսպես կոչված «Շուշիի դեկլարացիայի» շրջանակներում Ադրբեջանի տարածքում կարող է ստեղծվել Թուրքիայի ռшզմшբшզш։

«Հարցի զարգացումը հնարավոր է։ Այս հարցը կարող է իր զարգացումը ստանալ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ