Գլուխներս բարձր, դուխներս տեղը գնում ենք առաջ, քանի որ ճշմարտությունը մեզ հետ է. Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ և հարազատներ, վերջին օրերին շատ հայտնի ուժեր տարբեր տեսակի հնարքներն են գործադրում` կիրառելով արհեստական ուժի և քանակի ցուցադրման իմիտացիա, որը միտված է ձեզ հոգեբանորեն ճնշել։

Գլուխներս բարձր, դուխներս տեղը գնում ենք առաջ, քանի որ ճշմարտությունը մեզ հետ է։

Խնդրում եմ հիշե՜ք, որ իրավիճակի, ընտրության և իշխանության տերն ու թելադրողը դուք եք, ամեն ինչ կախված է միմյայն ձեզանից, մենք միասին ենք, հաղթելու ենք և շարունակելու ենք կառուցել մեր երկիրն այնպես, ինչպես երազում ենք։

Հայաստանի Հանրապետությունում Ապագա կա՜ և այդ ապագան դուք եք, մենք ենք և մեր հզոր ժողովուրդն է։

3

#քպ

#ՆիկոլՎարչապետ

#դուխով»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ