![]()
Երեւանից երկու վիրաբույժ սանավիացիայի միջոցով մեկնել են Գորիս՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսի վարորդի կյանքը փրկելու, տեղի բժիշկներին օգնելու նպատակով:
Մյուս՝ 4 տուժածների վիճակը միջին ծանրության է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեցին Առողջապահության նախարարության լրատվականից:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովելու համար Արցախից Երևան է ժամանել մոտ 100 ավտոբուս, նրանցից մեկը, սակայն, վթարվել էր Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից 4-ը՝ կանայք ու երեխաներ են,մյուսը՝ ավտոբուսի վարորդն է:
![]()