Քոչարյանի հանրահավաքի օրը այնպես էին ընտրել, որ համընկնի 9-րդ դասարանի Վերջին դասի միջոցառման հետ և հրապարակը մարդաշատ լինի

Քոչարյանի հանրահավաքի օրը այնպես էին ընտրել, որ համընկնի 9-րդ դասարանի Վերջին դասի միջոցառման հետ և հրապարակը մարդաշատ լինի։

Հնարքը լավ էր մտածված և հրապարկը մարդաշատ էր նաև այն պարզ պատճառով, որ 9-րդ դասարանի շրջանավարտները և իրենց ծնողները հավաքվել էին ամենամյա ավանդական նկարահանման։

Հավելենք նաև, որ Երեւանից երկու վիրաբույժ սանավիացիայի միջոցով մեկնել են Գորիս՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսի վարորդի կյանքը փրկելու, տեղի բժիշկներին օգնելու նպատակով:

Մյուս՝ 4 տուժածների վիճակը միջին ծանրության է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեցին Առողջապահության նախարարության լրատվականից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովելու համար Արցախից Երևան է ժամանել մոտ 100 ավտոբուս, նրանցից մեկը, սակայն, վթարվել էր Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից 4-ը՝ կանայք ու երեխաներ են,մյուսը՝ ավտոբուսի վարորդն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ