![]()
Այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքից առաջ «Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցներին տնօրինությունը հրահանգել է հավաքվել Կոնսերվատորիայի այգում և այնտեղից շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Քոչարյանի հանրահավաքին։
Այս տեղեկությունը Civic.am-ին հայտնեցին հենց «Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցները, որոնք շատ վրդովված են, որ իրենց ստիպում են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին։
Մեզ դիմած աշխատակցի անունը հասկանալի պատճառներով չենք նշում։
![]()