Արցախից մոտ 100 ավտոբուսով մարդ է բերվել Քոչարյանի հանրահավաքին

Քոչարյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովելու համար Արցախից Երևան է ժամանել մոտ 100 ավտոբուս։ Այս մասին գրում է civic.am-ն ու նշում, որ այդ մասին հայտնել են Արցախի իրենց աղբյուրները։

Civic.am-ը Սիսիանի բնակիչներից տեղեկացել է, որ այսօր առավոտից Արցախից ավտոբուսներով մարդիկ են բերում՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այդ ավտոբուսներից մեկը վթարվել է, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Արցախցիներին տեղափոխող մեքենան ավտովթարի է ենթարկվել M2 մայրուղու Գորայք համայնքի Սառնակունք գյուղի մոտակայքում։

«Սիսան» ԲԿ-ից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ վթարվածները Արցախից են։ «Կանչը շտապօգնությունը ստացել է Սանռակունք- Անգեղակոթ ճանապարհից։ Արցախցիներ են, 4-ը՝ կանայք ու երեխաներ, միջին ծանրության են, վարորդի վիճակը ծանր է, վիրահատում են, գտնվում է հոսպիտալում»,- փոխանցեցին հիվանդանոցից։

Մեզ հասած տեղեկություններով՝ Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու համար արցախցիներին բերել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ