![]()
Քոչարյանի ցույցին բերված արցախցիներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, հայտնեց, որ իրենց՝ արցախցիներին, հրահանգվել է ցույցից հետո վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում և մնալ այնտեղ։
Արսեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մենք արդեն խոստացել էինք, որ անդրադառնալու ենք Քոչարյանի դաշինքի շտաբների եւ ոչ միայն շտաբների գործունեությանը։ Հայաստանում կա մոտ 1000 համայնք, այդ համայնքներում Քոչարյանի թիմը ունի ավելի քան 800 գրասենյակ-շտաբ, որոնք կարող եք տեսնել այս քարտեզի վրա։
Այդ շտաբներից ամենամեծերի նկարները մենք կհրապարակենք։ Համայնքներ կան որտեղ կա մեկից ավելի շտաբ։ Ինչպես կարող եք տեսնել քարտեզից, կան մարզեր, որտեղ նրանք շատ ակտիվ են, շատ մարզերում դրանք տանյակի են մոտենում։
Ինչպես տեսնում եք այս շինությունները ամենահասարակներից չեն, այսինքն դրանց վարձակալությունը նույնիսկ մեկ ամսով արժի նվազագույնը 200.000-300.000 դրամ առանց աշխատակիցների ծախսի։ Տարբեր շտաբների աշխատակիցների հետ շփվելիս պարզել ենք, որ մեկ շտաբի միջին ծախսը կազմում է մոտ 2000-3000 դոլար ամսական, առանց տպագրական ծախսերի եւ այլ գովազդների։
Ստացվում է, որ միայն շտաբների վրա մի ամսում ամենահամեստ թվերով ծախսել են 2մլն դոլար։ Այստեղ չենք հաշվում տպագրական հսկայական ծախսերը, ավտոբուսների վարձակալությունը, որոնք շրջում են ողջ Հայաստանով, այստեղ չենք հաշվում ամեն մի միտինգի համար արված ծախսերը, երբ գումարով մարդկանց բերում են միտինգի, եւ բազում այլ ծախսերը։
Տպագրական ծախսերը նկատում են բոլոր քաղաքացիները, Երեւանի գրեթե բոլոր բիլբորդներն ու ավտոկանգառները առաջին հերթին հենց Քոչարյանի դաշինքի նկարներով են ողողված։ Բոլոր այս եւ այլ ծախսերին առանձին առանձին դեռ կանդրադառնանք։
![]()