![]()
ՈՒՂՂՎԵԼ Է. Ավտոբուսի վթար չի արձանագրվել
Հունիսի 18-ին խոշոր ավտովթար տեղի է ունեցել, բայց ավտոբուս չի եղել։ «Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը», գրել է կայքը։
![]()