Ում է ընտրում Ռուսաստանը․ ռուսաստանաբնակ հասարակական գործիչ

Ռուսաստանաբնակ հասարակական գործիչ Սարգիս Ասատրյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը, որտեղ խոսել է Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքից է կախված, թե ով հետագայում կղեկավարի երկիրը։ Անձամբ ես գիտեմ, թե ով կհաղթի, բայց եկեք հարցնենք մեր ընդհանուր ծանոթին», — ասաց Ասատրյանն, ինչից հետո դիմեց ռուսական վիրտուալ ձայնային օգնական «Яндекс Алиса» — ին, — «Բարեւ Ալիսա, ո՞վ կհաղթի Հայաստանի արտահերթ ընտրություններում»։

«Նիկոլ Վովայի Փաշինյանը», — պատասխանեց Ալիսան։

«Սա նրանց համար է, ովքեր հաճախ ասում են, թե իբր Ռուսաստանն ունի մեկ այլ թեկնածու: Ահա ռուսական «Яндекс» պլատֆորմը՝ հարցրեք Ալիսայից, թե ով կհաղթի Հայաստանի ընտրություններում», — նշեց Ասատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ