![]()
Երեկ` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աննախադեպ համահայկական հանրահավաքը խուճապ է առաջացրել Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների մեջ:
Վերջիններս ամեն գնով փորձում են այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք իրենց հանրահավաքը «լցոնել» Արցախից, ՀԵՑ-ից, Գազպրոմից, Ռուսաստանի դաշնությունից ստիպողաբար բերված մարդկանցով, որպեսզի գլխաքանակ ապահովեն` հանրության աչքին թոզ փչեն, թե իբր ունեն այդքան աջակից:
Գործող իշխանությանը վարչական ռեսուրս կիրառելու մեջ մեղադրող Քոչարյանը իրականում ինքն է գնում իրեն հատուկ կեղծիքների ճանապարհով, և վախի ու սպառնալիքի, հարկադրանքի, ուլտիմատումների միջոցով փորձում է ոչ միայն չխայտառակվել, այլեւ իր պարտության` իր իսկ ոճով ասած` կրվելու դեպքում` զրպարտել, թե իբր կեղծվել են ընտրությունները։
Սակայն Քոչարյանը որքան էլ ջանա հրապարակ լցնել, միեւնույն է, ժողովրդի վստահությունը չի վայելում: Երեկվա հանրահավաքը վերահաստատեց, որ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը` ապագա կա:
![]()