Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է հայկական Վաքըֆլը գյուղ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: Գրում է Ermenihaber.am-ը։

Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել:

HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ:

Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը ելույթ է ունեցել:

«Ալևիների, հայերի և քրդերի ճակատագրերը նույնն են։ Եվ մենք պիտի համատեղ պայքարի միջոցով գտնենք հաջողության ուղիները»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ