Երևանում ավտոմեքենա է այրվել․ վարորդը ձեռքերի և դեմքի այրվածքներով հոսպիտալացվել է

Հունիսի 17-ին՝ ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ անցակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Վ․ Շ․-ն (ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։

Այրվել է «Moskvich» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը ձեռքերի և դեմքի հատվածի այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ