Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական բանավեճի մեկնարկը տրվեց․ Ներկա է Փաշինյանը

«Հայաստանի հանրային» հեռուստաընկերությամբ քիչ առաջ մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական բանավեճը։

«Հանրային» ՀԸ-ն 25 քաղաքական ուժերի առաջին համարների քաղաքական բանավեճերն անցկացնում է երկու փուլով։ Երեկվա քաղաքական բանավեճին մասնակցել էր ընդամենը 5 քաղաքական ուժ, իսկ այսօր բանավեճն ընթանալու է հետևյալ ուժերի առաջին համարների միջև․

Արամ Սարգսյան՝ «Հանրապետություն» կուսակցություն,

Էդմոն Մարուքյան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հրանտ Բագրատյան՝ «Ազատություն» կուսակցություն

Նիկոլ Փաշինյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Արամ Սարգսյան՝ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն

Արտակ Գալստյան՝ «Հայոց հայրենիք» կուսակցություն

Կարին Տոնոյան՝ «5165» կուսակցություն։

Նշենք, որ այսօրվա բանավեճին պետք է մասնակցեին նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, սակայն վերջիններս մերժել են բանավեճի հրավերը։

Բաժանման համար որպես սկզբունք ընտրել են այն հանգամանքը, թե տվյալ ուժը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում երբ է գրանցվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ