![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ, համապետական հանրահավաքն ավարտվեց: Այն եզրափակում են երթով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ երթի ուղղությունը Ամիրյան փողոցով է, այն կարճ է տևելու, որովհետև, ինչպես արդեն հայտնել ենք, նա գնալու է Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին մասնակցելու:
Նիկոլ Փաշինյանը ողջունեց պաշտգամբներից իրենց հետևող Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին, առանձին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար, այնուհետ հեռացավ՝ հորդորելով շարունակել երթը իրենց քաղաքական թիմի անդամների առաջնորդությամբ:
![]()