Ջերմուկի դիրքերում ինժեներական աշխատանքներ են ընթանում

Հայաստանի հարավային հատվածում ենք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Քարվաճառը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ, այս հատվածը դարձավ սահմանային, առաջնագիծը երկարեց մի քանի անգամ։

Հիմա այստեղ ակտիվ ինժեներական աշխատանքներ են։ Կառուցվում են միջդիրքային ճանապարհներ և կահավորվում խրամատներ ու խրամաբջիջներ։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր զորամասն ու զորամասի հրամանատարը՝ գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը, օր ու գիշեր Ջերմուկի սարերում ու ձորերում զրոյից առաջնագիծն են ամրացնում:

Մոտ երկու ամիս առաջ այստեղ ձյուն էր, տեխնիկան հասցնել պարզապես հնարավոր չէր,- վստահեցնում է հրամանատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ