Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է կորոնավիրուսի թեստի պահանջը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ցամաքային սահմանները հունիսի 1-ից բաց են զբոսաշրջիկների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ