![]()
«Քաղաքացիական պայմանագիրը» Վայոց ձոր կատարած այցից հետո ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի 9-րդ օրը շարունակեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում։
Երթի ընթացքում մեկ անգամ ևս բոլորին վաղը ժամը20:00-ին հրավիրեցին Հանրապետության հրապարակ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արձանագրելու քաղաքացիական կամքի միասնությունը, ՀՀ քաղաքացու՝ իր ինքնիշխանությունն ու պետականությունը պաշտպանելու վճռականությունը:
«Ներողություն ենք խնդրում մեր բոլոր սխալների ու բացթողումների համար, բայց ամենակարևոր ուղերձը որ բերել ենք, hետևյալն է. Ապագա կա: Եկեք ձեր ընտանիքների անդամների, հարևանների, բարեկամների, ընկերների հետ: Մեզ պատշգամբներից ու պատուհաննեից ողջունողները մեզ ուժ են տալիս, մեզ դուխ են տալիս»,-քայլերթի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քայլերթի ավարտին մեկ րոպե լռությամբ հարգեցին ինչպե 44-օրյա պատերազմում, այնպես էլ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը:
![]()