Մեր աջակիցների ու թիմակիցների հետ երթ՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն և արդարադատություն հաստատելը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը արդար դատ կանի:

«Այսօր իշխանությունը հանձնված է ժողովրդին: Ես վարչապետի պաշտոնակատար եմ,կառավարությունը հրաժարական է տվել, Ազգային ժողովը լուծարված է: Այդ դեպքում ո ՞վ է իշխանությունը երկրում: Դուք եք իշխանությունը երկրում: Դա իսկապես այդպես է:

Ընդունված է միշտ կարծել, որ այսպես կոչված «մեծամեծերը» որոշում են ամեն ինչ: Հիմա, այսօր այսպիսի վիճակ է, որ դուք եք որոշում ճակատագրեր, դուք եք որոշելու ցանկացած քաղաքական ուժի և քաղաքական գործչի ճակատագիրը, դուք եք դատ անելու: Սա շատ կարևոր արձանագրում է: Հուսով եմ և համոզված եմ, որ մեր ժողովուրդը արդար դատ կանի, որովհետև 3-րդ Հանրապետության պատմության մեջ մեր ժողովուրդը ամենաշատը խոսել է արդարության և արդարադատության պակասից»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդար է և հունիսի 20-ին պետք է իր արդարությունը հաստատի ընտրական տեղամասում:

«Սիրելի ժողովուրդ, հունիսի 20-ին կգնաք ընտրական տեղամասեր և Հայաստանում կհաստատեք արդարություն, որովհետև վերջին 3 տարիներին մեր ամենամեծ պայքարը եղել է արդարությունը և արդարադատությունը: Այնտեղ չենք հասցրել ամեն ինչ անել, բայց շատ բան արել ենք»,- եզրափակեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ