![]()
Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:
Երեւանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74, 24, 47)։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.
հ.22 երթուղի՝
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ — ՀԱԹ
Սպանդարյան կայարան (ս.կ.) — Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ — Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի -Գ. Հասրաթյան — Սեբաստիայի — Րաֆֆու փողոցներ — ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.)
հ.46 երթուղի՝
ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ — ՍՐԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) — Սիլիկյան նոր խճուղի — Շիրազի — Ջանիբեկյան — Աբելյան — Շինարարների — Արզումանյան — Հալաբյան — Կիևյան փ-ներ — Մարշալ Բաղրամյան — Մաշտոցի պ-ներ — Գր. Լուսավորչի — Ագաթանգեղոսի — Խանջյան — Վարդանանց — Ե.Քոչարի փ-ներ — Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը`նույնը մինչև Ջանիբեկյան — Բաշինջաղյան — Մազմանյան փ-ներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
![]()