«Վաղը շատ կարևոր օր է, Հայաստանը գտնվում է նախահեղափոխական վիճակում». Նիկոլ Փաշինյան

Վաղը շատ կարևոր օր է քաղաքական գործընթացների առումով: Այս մասին Արենիում «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, քարոզարշավի 9 օրերի ընթացքում զարգացրել են քաղաքական պրոցեսն այնքան, որ կարող ենք արձանագրել հետևյալը. Հայաստանը գտնվում է նախահեղափոխական վիճակում:

«Բայց, ի տարբերություն 2018 թվականի, երբ մենք իրականացրինք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, այս անգամ միասին իրականացնելու ենք էլի ոչ բռնի, էլի ժողովրդական, բայց էս անգամ պողպատյա հեղափոխոխություն:

Վաղը այս հեղափոխության կուլմինացիոն կետերից մեկն է: Վաղը՝ հունիսի 17-ին, 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում մենք սպասում ենք ներկայացուցչական մեծ խմբերի հանրապետության բոլոր մարզերից ու քաղաքներից ու գյուղերից: Եվ հույս ունեմ ձեզանից շատերին ևս տեսնել վաղը Երևանում, Հանրապետության Հրապարակում:

Հիմա հարցն այն չէ, թե մենք կմնանք իշխանության, թե չենք մնա, հարցն այն է, թե դուք կմնաք Հայաստանում իշխանություն, թե չեք մնա»,-ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ