![]()
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռոբերտ Քոչարյանի փիառ թիմի արված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին վնասում է ղարաբաղյան կլան արտահայտությունը:
Այդ արտահայտության հետ են կապված հանրության հիշողությունները Քոչարյանի կառավարման փուլից, երբ հիմնական պաշտոնների նշանակվեցին Արցախից Հայաստան եկած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարազատներն ու ընկերները:
Օրինակ, արցախցի զինվորականի դերձակ կինը կարող էր նշանակվել վարչական շրջանի կրթության բաժնի պետ, Քոչարյանի ընկերները դառնում էին գործարանների տերեր և մենաշնորհներ ստեղծում:
Թիմին հանձնարարված է մեդիայով առավելագույնս ճնշել այս արտահայտւթյունը թույլ տվողներին, մեդիահարձակումներ գործել՝ նման գործողությանը տալով արցախցի հայաստանցի պառակտումը կազմակերպիչի պիտակը:
![]()