![]()
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Ապարան մայրուղու` Քուչակի հատվածում: Ցորենով բեռնված Կամազը շրջվել է մայրուղու մեջտեղում, ցորենն էլ թափվել է ճանապարհին:
Տեղում էին ՃՈ աշխատակիցները: Տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա, բայց մեր` այնտեղով անցնելու պահին շտապօգնության մեքենա չկար: Բեռնատարը, հավանաբար, շուռ էր եկել տեխնիկական անսարքության պատճառով, ոչ թե այլ մեքենայի հետ բախման:
Նշենք, որ Կամազը ռուսական պետհամարանիշով էր, ենթադրաբար ցորեն էր տեղափոխում Ռուսաստանից Հայաստան:
![]()