Ալիեւին ու Էրդողանին դիմավորել ու Շուշի է ուղեկցել գեներալ Մուրադովը

Ըստ տեղեկությունների, Ալիեւին եւ Էրդողանին դիմավորել ու Շուշի է ուղեկցել Արցախում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Մուրադովը:

Հիշեցնենք, որ Շուշիում Ալիեւն ու Էրդողանը ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որում ամրագրել են երկու երկրների առաջիկա սերտ ինտեգրումը պաշտպանական, տնտեսական եւ այլ ոլորտներում:

Էրդողանն ասել է, որ մտադիր է Շուշիում հյուպատոսություն բացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ