«Չագուչախտ են կպել. ուսապարկի հետ կոմֆորտ էիք, հիմա չագուչի հետ կծանոթանաք». Նիկոլ Փաշինյան

Այսօր Սիսիանի ու Գորիսի մեր հանդիպումներից հետո զանգեր, նամակներ, շնորհավորանքներ, ուրախության արտահայտություններ ենք ստանում ամբողջ Հայաստանի ամենատարբեր հատվածներից: Մարդկանց մոտ տպավորություն էր, թե Հայաստանը վերստին վերամիավորվել էր:

Այդ տպավորությունը ստեղծվել էր, որովհետև ոմանք փորձել էին տեղ-տեղ գուցե, ոչ սյւոնեցիներ համար, այլ մյուս մարզերի բնակիչների համար, տպավորություն էին ստեղծել՝ փորելով Սյունիքը համատեղել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն, իբր Սյունիքը հակադրվում է մնացած Հայաստանին:

Այսպես Կապանում քարզարշավի ժամանակ ելույթի իր խոսքը սկսեց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այսօր դուք առավոտից միասնական կոտրեցիք և կտրեցիք բոլոր այն ձեռքերոը, ովքեր փորձում են Հայաստանը հակադրել Հայաստանին: Չեք կարողացել, և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին:

Հայաստանը Հայաստանին հակադրելու փորձ անող ուժերին ինչպես ասվում է Սուրբ Գրքում, այո, Հայաստանը դուրս է փսխելու բոլոր այդ դավադիր ուժերին, և նրանք տեղ չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ