Քաջարանի որոշ թափթփուկներ, որոնք սպառնացել են կոմիբինատի աշխատակիցներին, պառկելու են ասֆալտին

Նախընտրական քարոզչության շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Քաջարանում էր: «Երկու հայտարարություն ունեմ»,-ներկաներին ասաց Փաշինյանը:

«Ասում են, որ սպառնացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի աշխատակիցներին ազատել աշխատանքից, եթե մասնակցեն երթին:

Ես ձեզ հիմա խոստանում եմ, որ մինչև հուլիսի կեսերը ձեզ սպառնացողներից որևէ մեկը չի աշխատելու կոմբինատում: Սա առաջին հայտարարությունը: Հերիք է, ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի սեփականատեր մնացին բաշիբոզուկները:

Հայաստանի ժողովուրդն իր փայաբաժինն է ունենալու կոմբինատում: Ես ուզում եմ գաղտնիք բացել, հիմա բանակցային գործընթաց է գնում այդ մասով: Հույս ունեմ ոմանք կառուցողական դիրքորոշում կունան, չունենան էլ, Հայստանի ժողովուրդը, թեկուզ ազգայնացման մասին օրենքով, կոմբինատից իր փայաբաժինը ստանալու է: Օտարերկրյա ներդումներին ոչինչ չի սպառնում:

Եվ հաջորդը, որոշ թափթփուկ պաշտոնյաներ կան Քաջարանում, ես ձեզ խոստանում եմ, որ Քաջարանի ասֆալտին պառկելու են ընտրություններից հետո: ՀԱստավիզ մի քանի հոգի կա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու Քաջարանի այցը շարունակեց երթով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ