![]()
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 2002թ-ին վաճառվեց 200 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ տարիներին Հայաստանը տարեկան արտահանում էր մոտ 3000 տոննա մոլիբդեն, իսկ 200 հազար դոլար արժեր ընդամենը 15-20 տոննա մոլիբդենը։ Այսինքն հսկա ձեռնարկությունն ու Շամլուղի հանքավայրի շահագործման իրավունքները 100 տոկոսով նվիրվել են մասնավորին մոտ 20 տոննա մոլիբդենի գնով։
Կարծո՞ւմ եմ պատկերացրեցիք․․․
Կառավարության որոշման համաձայն ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվեցին նախօրոք հայտնի գնորդ Նևիս կղզու օֆշորային գոտում գրանցված «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը: Հատկանշանական է, որ այդ օֆշորային ընկերության նախագահն էր սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը, որը դառնում է նաև կոմբինատի գլխավոր տնօրեն։ Նա այդ ժամանակների գրեթե բոլոր ղեկավար պաշտոնյաների մտերիմն ու հովանավորյալն էր։ Իսկ 2011թ-ին նա նախ մեղադրվեց, ապա նաև դատապարտվեց 15 տարի ազատազրկման 2004-2010թթ. ընթացքում Ախթալա քաղաքի մի շարք անչափահաս տղաներին իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դրդելու համար։
Շրունակելի․․․
Այն մասին, թե այդ տարիներին ինչպես Հայաստանը 100 տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված ու չնչին գումարներով իրականացվեց պետության ու քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերն ու կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում կամ դիտեք այս տեսանյութում»։
![]()