Մալաթիա Սեբաստիայում այսօր ընտրակաշառք բաժանելու փորձով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել

Մալաթիա Սեբաստիայում այսօր՝ հունիսի 14-ին, ընտրակաշառք բաժանելու փորձով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աջակիցների ու թիմակիցների հետ ամփոփվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված երթով:

«Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված բոլոր բացթողումների համար, բայց ուզում եմ գլխավոր ուղերձը հղել՝ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հունիսի 14-ի վաղ առավոտյան այցելել էր Արարատ, որտեղ հանդիպել էր բնակիչների հետ տարբեր համայնքներում՝ Մասիսում, Արևշատում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիում, Վեդիում, Արարատում, Ավշարում, Ոսկետափում, Արտաշատում։ Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում այցելելու է Սյունիքի մարզ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Մասնակցում են երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ