Արարատ քաղաքում Փաշինյանը ներկայացնում է տնտեսության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները

Այսօր Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Փոքր Վեդի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին հիշեցրեց՝ պողպատե հեղափոխության ժամանակն է գալիս:

«Ես չեմ փոշմանում սիրո և համերաշխության հեղափոխության համար: Հեղափոխության ամենամեծ իմաստն այն էր, որ բոլորը պետք է ստանային շանս: Մենք զատվելու հնարավորություն ենք տվել բոլորին՝ կոռուպացվածներին, չկոռուպացվածներին, բոլորին հնարավորություն ենք տվել: Երեք տարվա մեջ ով չօգտվեց հնարավորությունից, եկել է պողպատե մանդատի ժամանակը, որով Հայաստանը հաստատելու է օրենքի դիկտատուրա»:

Փաշինյանի խոսքով՝ մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է.

ԳՈՎԱԶԴ00:10Իմանալ ավելին
«Մեր խնդիրն է եղել ու 2018 թվականի հեղափոխությունը հենց դրա համար է տեղի ունեցել, որ խոզակերպ իշխանության էջը փակվի», — ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ այս ընտրություններն իրենց համար քավության ճանապարհ է.

«Մենք չենք եկել ուղղակի ձայն խնդրելու, մենք եկել ենք ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելու, ձեր նախատինքները, քննադատությունները լսելու, որովհետև սա բխում է նաև մեր քրիստոնեական էությունից: Մենք եկել ենք լսելու՝ պատերազմից հետո ի՞նչ է մտածում մեր ժողովուրդը: Պատերազմից հետո խոսել են բոլորը՝ ընդդիմություն, իշխանություն, բայց հիմա եկել է ժողովրդի խոսելու հերթը: Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ