Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին

 

Civic.am կայքը հայտնում է, որ Կոտայքում հայտնի Մեղրյանների գերդաստանը լծված Քոչարյանի քարոզարշավին։

«Իհարկե, ոչ մի արտառոց բան չկա, որ գերդաստանի հայրը՝ Պետրոս Մեղրյանը առաջադրված է որպես պատգամավորի թեկնածու Քոչարյանի դաշինքով, սակայն փաստը, որ նրա որդիները ևս զբաղված են Քոչարյանի քարոզարշավով առնվազն տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ Մեղրյանի ավագ որդին՝ Ֆրիդոն Մեղրյանը

հանդիսանում է մարզի ԴԱՀԿ-ի պետը և արդարադատության գնդապետ է, իսկ արդարադատության սպաները պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն, սակայն, պարոն Ֆրիդոնը չի խորշում անձամբ քաղաքական քարոզ իրականացնել և նաև հասկացնել տալ, որ կարող է իր ծառայողական դիրքը օգտագործել ի վնաս Քոչարյանին քվեարկել հրաժարվողների։ Սա, կարծում ենք՝ պետք է արժանանա ԱՆ-ի համարժեք գնահատականի։

Նաև հետաքրքրական է, որ Մեղրյանները իրենց առանձնատան առաջին հարկը դարձրել են Քոչարյանի շտաբ»,-նշում են կայքի աղբյուրները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ