«Սև ցուցակները խանգարում են, որ այս ծրագրերը առաջ գնան». Նիկոլ Փաշինյան

«Իհարկե այս համակարգի մեջ պրոբլեմ կա, և մենք առաջիկայում պետք է մտածենք այդ պրոբլեմը ոնց ենք լուծում»,- այսօր Արևաշատ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին, անելիքներին ու ձեռքբերումներին:

«Մեկը գրավի պրոբլեմն է, մեկը այսպես ասած՝ սև ցուցակների պրոբլեմն է, որը խանգարում է, որ այս ծրագրերը առաջ գնան: Սա նուրբ հարց է: Նուրբ է, որ մենք պետք է հավասարաչափ մտածենք ինչպես մեր գյուղատնտեսության, տնտեսության մյուս ճյուղերի մասին, նույնքան էլ պետք է մտածենք բանկային համակարգի մասին, որպեսզի բանկային համակարգը չփլուզվի»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ