Իրանից հայտնում են , որ Թուրքիան ցանկանում է տիրանալ Իրաքի նավթային և գազային պաշարներին

Իրանի «Պրեսս TV» հեռուստաալիքը, որը հեռարձակվում է անգլերենով և պարսկերենով, քննադատել է թուրքական իշխանություններին, Իրաքի տարածքային ամբողջականությունը չհարգելու համար: Հեռուստաընկերության եթերով հանդես եկած իրաքցի քաղաքագետ Հեյսեմ Հազալին նշել է, որ Իրաքում թուրքական ռազմական գործողությունների իրական նպատակը ավելի խորն են գնում:

Մասնավորապես ըստ նրա՝ Թուրքիան ներխnւժելnվ Իրաքի տարածք, բացի նրանից, որ քրդերի դեմ ռազմական գործողություն է իրականացնում, Անկարան նաև փորձում է տիրանալ Իրաքի նավթային և գազային պաշարներով հարուստ շրջաններին, ինչպես օրինակ Քիրքուքն ու Մոսուլն է, որոնք գտնվում են Հյուսիսային Իրաքում:

Նույն քաղաքագետը քննադատել է Իրաքյան Քուրդիստանի և թուրքական իշխանությունների միջև աճող ռազմական համագործակցությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ