Ես եզրահանգման չեմ եկել. Բայդենը՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7 գագաթնաժողովի ավարտին ասել է, որ ինքը եզրահանգման չի եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:

«Ես եզրահանգման չեմ եկել», – ասել է նա Բրիտանական Քորնուոլում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Բայդենը հետախուզական գործակալություններին հանձնարարել էր քննել վիրուսի՝ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայում առաջացման հնարավորությաւնը: Չինաստանը հերքում է դա, ԱՀԿ հետաքննությունը նույնպես չի հաստատել այդ վարկածը:

Ավելի վաղ Ջոնսոնը բացառել էր կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ