Պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ. Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մայիսի 25-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ համաձայն որի պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։

«Արդեն գործում է Երևան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։

Սա կհեշտացնի քաղաքացիների տեղափոխումը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար»,-նշված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ