Շատերս Կարմիրից ենք, տարբեր տեղերից՝ Ճամբարակ, Շամշադին, խառը. Նոր Հաճնի մշակույթի տան դիմաց հավաքվածները՝ Նիկոլ Փաշինյանին

Շատերս Կարմիրից ենք: Այս մասին Նոր Հաճնի մշակույթի տան դիմաց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո մեկնարկած երթի սկզբում ասացին իրեն ողջունող և լուսանկարվել ցանկացող քաղաքացիները:

«Նոր Հաճնում տարբեր տեղերից եկած մարդիկ չե՞ն ապրում»,- ասաց Փաշինյանը ի պատասխան քաղաքացիներից մեկի խնդրանքին՝ լուսանկարվել տավուշցի երեխայի հետ:

«Հա տարբեր տեղերից՝ Ճամբարակ, Շամշադին, խառը»,- Նիկոլ Փաշինյանին ի պատասխան՝ նշեցին քաղաքացիները:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպմանը ցուցադրեց Եղվարդում ստացած նվեր մուրճը և ասաց. «Սա շատ կարևոր սիմվոլ է. ում պետք է հանել՝ հանել, ում պետք է մխել՝ մխել, որտեղ պետք է կառուցել՝ կառուցել: Մենք ձեզնից պողպատե մանդատ ենք ուզում՝ Հայաստանում օրենքի դիկտատուրա հաստատելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ