![]()
Լոնդոնը կցանկանար բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց նաև մտադիր է կոշտ արձագանքել Ռուսաստանի և այլ պետությունների կողմից թշնամական համարվող գործողություններին: Այս մասին կիրակի առավոտյան Sky News- ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Մենք պետք է հարմարվենք այն նոր սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, և մենք դա կանենք՝ պարզ կերպով հասկացնելով Ռուսաստանին և այլ թշնամական պետություններին, որ մենք նրանց պատասխանատվության կենթարկենք և կստիպենք վճարել իրենց չարամիտ գործողությունների համար», – ասել է նախարարը։
«Այնուամենայնիվ, մենք հավասարապես կցանկանայինք բարելավել հարաբերությունները։ Դիվանագիտության դուռը միշտ բաց է ՝ լավագույն պահվածք ցուցադրելու պատրաստակամության դեպքում»,-նշել է նա:
![]()