![]()
Նիկոլ Փաշինյանը Գավառում հրապարակեց Ադրբեջանից վերադարձած գերիների անունները.
Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր
Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ
Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր
ԳՈՎԱԶԴ00:10Իմանալ ավելին
Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան
Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս
Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին
Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս
Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի
Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ
Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս
Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի
Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր
Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր
Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր։
«Ուզում եմ ընդգծել, որ այս գերիների մեջ են և՛ Վարդենիսում վերջերս գերեվարված մեր 6 տղաներից 4-ը նաև Խծաբերդ- Հին թաղեր հատվածում գերեվարված մեր մի քանի եղբայրներ նաև և նաև պատերազմի ընթացքում հոկտեմբերի գերեվարված մեր մի քանի եղբայրներ»,- նշեց նա։
Փաշինյանը նաև հայտնել էր, որ 15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։
«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։
Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասել էր նա։
![]()