Գավառցիների հետ հանդիպումն ավարտվում է երթով

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում է հանդիպումներ Գեղարքունիքի մարզում: Այս պահին «ՔՊ»-ի անդամները մարզկենտրոն Գավառում են, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան, նրանք Կարմիր կամուրջով (Красный мост) Ադրբեջանից մտել են Վրաստան եւ հետո Բագրատաշենով մտել են ՀՀ: Հիմա նրանք կտեղափոխվեն եւ կենթարկվեն բուժզննման: Նրանց հարազատներին խնդրում եմ ուղղակի ավելորդ աժիոտաժ չստեղծել եւ թույլ տան, որ աշխատեն մեր գործընկերները: Էսքան համբերել եք, խնդրում եմ, մի քիչ էլ համբերեք:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ մեր գործընկերներին՝ գլխավորությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԵԱՀԿՄ խմբի մեր գործընկերներ Էմանուել Մակրոնին եւ Ջո Բայդենին: Նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին եւ Եվրամիության մեր գործընկերներին»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ պարզաբանեց քարտեզները գերիների հետ փոխանակման խոսակցությունների մասին պտտվող լուրերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ