Արդեն որերորդ եկամուտների հայտարարգիրն եմ կարդում Հայաստան դաշինքից, մեղմ է ասել, թե ճնշում է բարձրանում

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արդեն որերորդ եկամուտների հայտարարգիրն եմ կարդում Հայաստան դաշինքից, մեղմ է ասել, թե ճնշում է բարձրանում։

Էն որ ասում են՝ «Քոչարյանի ժամանակ լավ ենք ապրել», ճիշտ են ասում։ Սակավաթիվ ընտանիքներ շատ լավ են ապրել։ Դրա համար էլ երկրում շայրահեղ աղքատությունը 30 տոկոսից ավել էր․․․ Իսկ աղքատությունը՝ կեսից ավելին։ Հարուստների մայրերը Փարոս էին ստանում, իսկ ժողովուրդը գոտիները ձգում․․․

Սոցիալական բևեռեցումն ամենախայտառակն է եղել․․․ Ու մի շինհրապարակ էր բացել քաղաքի կենտրոնում, որտեղ կառուցված շենքերի բնակարաննների հասցեները հիմա տեսնում ես նրանց ազգուտակի եկամուտների հայտարարագրերում․․․

Կապիտալ շինարարությունն էլ փուչիկի նման փչել էր որպես տնտեսության լոկոմոտիվ և 2008թ․ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ փուչիկը պայթեց․․․ Շինհրապարակն էլ հետը․․․

Սա անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանեց․․․ Մի խոսքով, հիմա ասում է՝ էլի շինհրապարակ եմ սարքելու․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ