«Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը…». Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը», — ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ