Բայդենը հայտնվել է Time-ի շապիկին․ նրա ակնոցների արտացոլանքում Պուտինն է

Ամերիկյան Time ամսագիրը նոր համարի շապիկին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկարը: Բայդենի արևապաշտպան ակնոցներում արտացոլված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համարի կազմը և հիմնական թեմաները նվիրված են երկու առաջնորդների առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում։

Դա կլինի նախագահի լիազորությունները ստանձնելուց ի վեր Բայդենի առաջին պաշտոնական հանդիպումը: Պուտինի Ժնև կատարելիք այցը կդառնա Ռուսաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցը 2020 թվականի հունվարից ի վեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ