Ադրբեջանը կրկին հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ զեկույց

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) նոր զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Շվեդիայի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկին։ Շվեդական խոշոր ինժեներական Bombardier Transport ընկերության մասնաճյուղի նախկին մենեջերը մեղադրվել է Շվեդիայի երբևէ ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի մեջ: Թոմաս Բայմերը՝ Շվեդիայում Bombardier-ի մասնաճյուղի նախկին ղեկավարը, դատարանի առաջ կկանգնի 2013 թվականին Ադրբեջանում Bombardier ընկերության կողմից շահած մրցույթում ի հայտ եկած կոռուպցիային առնչություն ունենալու համար։

Դատախազների պնդմամբ՝ Ադրբեջանում երկաթուղու մի մասի վրա ազդանշանային համակարգեր տեղադրելու՝ 350 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համար Bombardier-ը 100 մլն դոլար կաշառք է վճարել առնվազն մեկ ադրբեջանցի երկաթուղային պաշտոնյայի: «Բայմերը եղել է նախագծի համար պատասխանատու վարչության ղեկավարը։

Համոզված ենք, որ նա տեղյակ է եղել, որ Bombardier-ը գաղտնի համաձայնության է եկել Ադրբեջանում հաճախորդների հետ»,- OCCRP-ին ասել է Ազգային հակակոռուպցիոն միության դատախազ Ստեֆան Էդլունդը։ Ադրբեջանական երկաթուղու կաշառված պաշտոնյան ներկայացնում է տեղական Trans-Signal-Rabita (TSR) ընկերությունը, որը մրցույթը շահել է շվեդական ընկերության հետ: Համաձայն մեղադրական եզրակացության, որն այժմ ներկայացվում է Ստոքհոլմի շրջանային դատարան, TSR-ն և Bombardier Sweden-ը կեղծել են մրցույթի արդյունքները, որպեսզի Bombardier Sweden-ը շահի այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ