![]()
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում պարտվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:
Նշենք, որ մինչ այդ Արոնյանը 5 խաղերում անընդմեջ ոչ-ոքի էր գրանցել: Այսպիսով, նա դեռ հաղթանակ չունի և 6 տուրից հետո վաստակած 2,5 միավորով կիսում է 7-9 տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը նախավերջին՝ 9-րդ տեղում է:
Մրցաշարի առաջատարները 4-ական միավորով Ալեքսանդր Գրիշչուկն ու Մամեդյարովն են:
Հիշեցնենք, որ Արոնյանը պարտվել էր Մամեդյարովին նաև այս տարվա մայիսին կայացած Champions Chess Tour մրցաշարում:
![]()