Մեր խնդիրը Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է

Սիրելի ժողովուրդ, հունիսի 20-ին ընտրություններում մեր խնդիրը պարզապես իշխանություն ձևավորելը չէ, մեր խնդիրը Հայաստանի Հանրապետությունում մի նոր և ավելի հզոր հեղափոխություն իրականացնելն է։

Եվ ինչպես 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարեցի Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մեկնարկը, պատիվ ունեմ այսօր՝ այստեղ, այս հրաշալի հրապարակից, այս բարձր ժողովրդական ամբիոնից հայտարարել Հայաստանում ժողովրդական, պողպատյա հեղափոխության մեկնարկը:

Եվ այդ հեղափոխության առաջին արարը հնչելու է հունիսի 20-ին, երբ Հայատանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրական տեղամասեր և կասեն, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ