![]()
Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է արել Թալինում , որտեղ հանրահավաք էր արել նաև Նիկոլ Փաշինյանը:
Դատելով ուղիղ հեռարձակման կադրերից, հստակ երևում է, որ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ ավելի շատ քաղաքացիներ էն հավաքվել, ինչը չի կարելի ասել Քոչարյանի համար:
Ստորև ներկայացնում ենք Քոչարյանի ու Փաշինյանի Թալին հրավիրած հանրահավաքների կադրերը, տարբերությունն ավելի քան ակնհայտ է։
«2018-ի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու: Հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելո՛ւ են եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այդ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում:
Տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը եւ մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»,- Արագածոտնի մարզի Թալին համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց. «Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու: Այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզն ընկնելով՝ տարած լինեն:
Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով՝ մարդկանց տանում են հավաքներին: Ես իրավապահներին ասում եմ, որ մենք օրենքում դրույթ ենք մտցրել, որ մարդկանց հարկադրաբար հավաքներին տանելը քրեորեն պատժվի, բայց կան պրոցեդուրաներ, մարդիկ պետք է գնան ցուցմունք տան, ասեն՝ այո, մեզ պարտադրեցին:
Բայց ես հիմա ասում եմ շատ ուղիղ ու հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարներին, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի այդ հիմնարկը, թե հանրային, որ իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»:
![]()
![]()