«Փալասի պես գնացել պառկել են ռուսների տակ, ասում են՝ Крым наш, Крым ваш»․ Արման Բաբաջանյան

Այսօր Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ելույթի ժամանակ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի՝ Սոլովյովին տված հարցազրուցին։

«Սա ուղղակի ծաղր է մեր նկատմամբ, և պետք է խոստովանենք, որ Ռուսաստանը պահում է իրեն սերիական մարդասպանի նման, և մեր ժողովուրդն էլ փոխանակ փորձի իսկապես արժանապատվության և թասիբի հիմքի վրա խոսել և հասկանալ Ռուսաստանի ուզածը՝ ռուս-թուրքական այս տանդեմի նկրտումների սահմանը, ամենաստոր, ամենաքստեմնելի ձևով, փալասի պես գնացել պառկել են ռուսների տակ ասում են՝ «Крым наш, Крым ваш»,- հայտարարել է նա։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին։ Սոլովյովի հարցին, թե՝ ումն է Ղրիմը, նա շտապել էր պատասխանել՝ Ղրիմը մերն է, ինչը հարուցել էր ռուս հաղորդավարի ծիծաղը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ