![]()
Պատերազմը և նրա հանգամանքների քննությունը պետք է դառնա առանցքային նպատակ: Ինձնից սկսած, մնացածներով վերջացրած: Օձունում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ կուսակցության ընտրացուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում շատ հետաքրքիր երևույթ է: Ինչքան էս ժողովրդին ինչ լուր ասես, ասեցին, ինչքան կեղծ լուր տարածեցին, ժողովուրդը մեկ է, ամեն բան գիտի: Կարող է ինչ-որ բան տեղով, ժամով չգիտի, բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ գիտի: Դրա բացակայությունը մեկն է, որ 2020 թվականի դրությամբ ժողովրդի, իշխանության և կառավարության միջև եղել է ու կա շատ ուժեղ, արժեքավոր էմոցիոնալ կապ:
Ինչու ժողովուրդը գիտի, որովհետև ժողովուրդը գիտի, որ վարչապետն իր ընտրած վարչապետն է: Ինքն իրեն հարց է տալիս կստորագրե՞ր էդ թուղթը, եթե ինքն էդ իրավիճակում կստորագրեր, ուրեմն վարչապետն էլ կստորագրեր: Երբ որ լսում է լուր, թե Մեղրի են տալիս, ասում է, ես կտայի՞ Մեղրի: Ասում է չէ, չեմ տա, ուրեմն ինքն էլ չի տա:
Որովհետև ես էլիտաների կողմից ձևավորված ինչ-որ մի ներկայացուցիչ չեմ: Ես էն ամենավերջերից եմ եկել ձեր միջոցով, ձեր թույլտվությամբ, և էն, ինչ-որ դուք կանեիք, կանեի նաև ես»,-ասաց Փաշինյանը:
![]()