Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնանալ ժողովրդի ազատ կամարտահայտման վրա, հայտնվելու են բանտերում

Սերժ Սարգսյանի ձեռամբ հիմա բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը: Ըստ էության, Հայաստանին առաջարկվում էր «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Թող իրենք կանգնեն ասեն, թե այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու:

Երբ որ մենք արձանագրում ենք, թե 2018 թվականին ինչ իրադրության մեջ ենք ժառանգել ԼՂ հարցը, ամենատարբեր առիթներով հրապարակել ենք դա, հիմա արդեն ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում:

Օձունում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ